Արժեզրկված, "առարկայականացած" սերը
Ժամանակակից աշխարհում սերը վտանգավոր կերպով արժեզրկված է: Ընդհանուր առմամբ, ոմանք սիրուն այլևս չեն հավատում, հատկապես` զույգի սիրուն: Ամուսնությունն իրենց համար այլևս անհրաժեշտ չէ: Հավատարմությունն` անհնարին: Փորձերը` պարտադիր: Սերը` ֆիզիկական հաճույք, մի ՙարհեստ՚, որը կարող ես սովորել, և որն անպատճառ պիտի ստացվի: Անշուշտ, սերն այլևս արգելված բան չէ: Նրա մասին խոսվում է: Բարեբախտաբար: Տղաներին ու աղջիկներին սկսել են նախապատրաստել: Բայց ինչպե՟ս: Բնական գիտությունների դասերով, սխեմաներով, անվտանգ ՙսեր՚ անելու համար բազմահազար խորհուրդներ տալով, և այլն:
Զուգահեռաբար, բազմաթիվ երիտասարդներ սկսել են հոգնել սառն ու անհոգի կրթությունից և անթիվ ու անհամար հուսախաբ փորձառություններից: Ուրիշները, ավելի տարիքով, սկզբում հպարտ են, որ վերջապես ազատվել են անցյալի նախապաշարումներից ու ստիպողություններից, սակայն իրենց արկածախնդրությունների վերջում երջանկություն չեն գտնում:
Սերը թերևս մի ՙմի ա՟յլ բան է՚: Ոմանք սկսում են նշմարել և հուսով են, որ այն կբացահայտեն: Նոր ձգտումներ ու ներշնչումներ են երևան գալիս: Եվ դրանք կյանքի կոչեր են, կյանքի, որը մահվան վտանգի տակ էր, եթե մահանար սերը:
Սերը. մի մեծ խորհուրդ
Պետք է սիրուն վերադարձնել իր իսկական տեղն ու իսկական մեծությունը: Սիրո իսկական տեղը մարդու սրտում և աշխարհի պատմության սրտում է: Սերը ուժն է, էական էներգիան, առանց որի մարդն ու աշխարհը չեն կարող ներդաշնակ զարգանալ և ճանաչել երջանկությունը: Սիրո իսկական մեծությունն անսահման է: Սերը գերազանցում է սիրուն: Գալիս է մի ուրիշ տեղից և ճախրում է դեպի մի ուրիշ տեղ: Հավատացյալի համար սերը գալիս է Աստծուց և գնում է դեպի Աստված: Աստված սեր ՙէ՚:
Այս մեծ արկածախնդրության մեջ ամուսնական զույգը և ընտանիքը կենտրոնում են: Սերն է, որ մարմնանում է և ապրել է տալիս կյանքը, ինչպես մի օր Աստված-Սերը մարդկային դեմք ստանձնեց և Ինքն էլ ՙմարմին՚ եղավ, մեզ Կյանքը պարգևելու համար:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այս գիրքը
Գիրքը սիրո համակարգված ներկայացում չէ, և ո'չ էլ բաղադրատոմս` սիրո մեջ հաջողություն գտնելու համար: Եվ ո'չ էլ ՙսիրային պատմություն՚ է, որը որպես օրինակ է ծառայում: Սա սիրո մասին մտորումների ու խորհրդածությունների հավաքածու է, որ կամենում է օգնել ընթերցողին` բացահայտելու կամ վերաբացահայտելու սիրո գեղեցկությունը, մեծությունը, բայց նաև` պահանջները:
Անշուշտ, այս մտորումները ներկայանում են պատմվածքի նման. մի երիտասարդ, որ պարբերաբար այցելում է մի իմաստունի, որն էլ կամաց-կամաց առաջնորդում է նրան սիրո բացահայտման գործում: Բայց այս պատմությունը մի արհեստական հենք է, առիթ է մտորումների մեջ ներածելու համար: Դիտավորյալ անորոշության պատկանող պատմություն է, որի մեջ մասնավորապես երկու դերակատարներ են հանդես գալիս հազիվ ուրվագծված դեմքերով, որպեսզի ընթերցողի երևակայությանը թողնենք ազատության մի այնպիսի շրջանակ, որը, մասնավոր հանգամանքներից անդին, կնպաստի նրա անձնական ՙսրտի փնտրտուքին՚:
Իրակա՞ն, թէ՞ անիրական
Ինչո՞ւ ընտրել այս ոճը, որն առաջին հայացքից այդքա՛ն հեռու է թվում իրական կյանքից: Փորձելու համար ՙկրկին բանաստեղծականություն պարգևել՚ սիրուն, վերադարձնելու համար նրան իր խորությունը և այնտեղ փորձել նշմարել նա խորհուրդը:Սերը երբեք կատարելապես ծրագրավորված դուրս չի գա մեր էլեկտրոնային մեքենանաներից, որոնք անհագորեն կուլ են տալիս իրենց դակված պիտակները: Իր գաղտնիքները չի հանձնի գիտունների եզրահանգումներին: Միայն հիացումը կարող է հասնել ամեն ինչի իրական մեծությանը: Բանաստեղծությունը կարող է առանձնաշնորհյալ ճանապարհ լինել դրա հաջողության համար: Այն անիրական չէ. ճանաչողության միջոց է` հասնելու համար իրականության ներքին անդենականությանը, ուր վերջինիս կարելի է հասնել միմիայն խորհրդանշաններով:
Սիրո սահմանները
Սիրո արկածանդրությունն ընդգրկում է ամբողջ կյանքը: Սիրո դժվարությունները շատ կպնդենք: Ինչո՞ւ: Մի կողմից հակադրվելու համար այն բազում տղաների և աղջիկների վարվելակերպին, որոնք կյանք են նետվում մտածելով, թե խոսքը մի զբոսանքի մասին է: Կարծում են, թե Սերն ապրելը դյուրին է: Փոխադարձ ձգողականություն է, պատասխանն է անդիմադրելի մի կարիքի: Բավական է թողնես և այն քեզ կտանի...:Մյուս կողմից հաճախ ենք հանդիպում խորապես հուսալքված անձանց: Գաղափարականացնում են սեը, առանց հաշվի առնելու նրա դժվարությունները: Հետագայում բախվում են կյանքի տարբեր դժվարություններին և, խորապես վիրավորված, կորցնում են բոլոր հույսերը, ասում են. ՙԱյն չէր` ինչ երազում էի՚:
Այս պատճառներից ելնելով` փորձենք ցույց տալ, որ սերը մի շատ գեղեցիկ արկածախնդրություն է, բայց դժվարին, որ շարունակվում է ամբողջ կյանքում և լիովին ամբողջանալու է միմիայն Աստված-Սիրո հետ վերջնական հանդիպման ժամանակ:
Սիրել` չի նշանակում մի հրաշալի զգացմունքով ՙառաջնորդվել՚. նշանակում է վերամբարձված, վեր բռնված լինել այդ զգացմունքից, սեփական ամբողջ ուժով կամենալն է, կյանքի գնով միուսների երջանկությունը կամենալն է, մյուսի երջանկությունը կամենալն է:
Չեմ հարձակվում ՙարգելքների՚ վրա և չեմ բնութագրում ՙմեղք՚-ի նողկալիությունը: Գուցե ինչ-որ մեկին սա անհաջող թվա, որովհետև կրկին պիտի կամենար այսօրվա անտարբեր մարդկանց աչքի առաջ պարեցնել դժողքի կրակները: Անշուշտ, հարկավոր է հստակ լինել հասնելիք նպատակի և հետևելիք ճանապարհի վերաբերյալ, բայց ես վստահ եմ, որ եթե վախով հնարավոր է հարգել տալ մի օրենք, ամբողջովին անհնարին է, վախով մղել սիրելու: Գիտեմ նաև, որ եթե Տիրոջ օգնությամբ մի քանի անգամ կարողացել եմ ինչ-որ կայծ արծարծել, դա եղել է սիրո և ո'չ թե դժողքի կայծը:
Իմ սահմանները
Բանաստեղծություն հաղորդել սիրուն, մոտավոր կերպով ցույց տալ սիրո անսահման խուլությունը...: Գովելի նպատակ է և, իմ կողմից էլ, անշուշտ հավակնոտ: Իմացած եղեք, որ գերազանց կերպով տեսնում եմ այն խոնարհեցուցիչ հեռավորությունը, որ կա նշմարած նպատակակետի և դրան հասնելու համար տրամադրությանս ներքո ունեցած մի միջոցների սահմանների միջև: Հատկապես, հանճարեղ քերթղ և մեծ խորհրդազգաց պետք է լինել, այսինքն` հավատքի մարդ, որն ընդունակ լինի տեսնելու սիրողանձանց սրտերում բնակվող կենդանի Աստծուն, որ նշան է անում: Ես ոչ մեկն եմ, ոչ էլ միուսը: Ձեր նման, փորձում եմ սիրել: Միշտ չէ, որ ստացվում է:Սիրելն իսկապես կյանքի միակ ու մեծ արկածախնդրությունն է: Այստեղ է Աստված սպասում մեզ:
Միշել Քուասթ
No comments:
Post a Comment