Եթե նոտան
ասեր. ՙմի նոտայով
երաժշտություն չի գրվում ՚,
…
ոչ մի նվագ գոյություն չէր ունենա:
Եթե
բառն ասեր. ՙՄի բառով միտք չի արտահայտվում՚,
…
գրքերը գոյություն չէին ունենա:
Եթե
քարն ասեր. ՙՄի քարով պատ չի կառուցվում՚,
…տները
գոյություն չէին ունենա:
Եթե
ջրի կաթիլն ասեր. ՙՄի կաթիլով գետ չի վարարում՚,
…օվկիանոսը
գոյություն չէր ունենա:
Եթե
ցորենի հատիկն ասեր. ՙՄի հատիկով արտ չի ցանվում՚,
…հունձքը
գոյություն չէր ունենա:
Եթե
մարդն ասեր. ՙՍիրո մի արարքով մարդկությունը չի փրկվում՚,
…
երկրի վրա գոյություն չէին ունենա ո՜չ արդարություն,
ո՜չ խաղաղություն, ո՜չ արժանապատվություն, ո՜չ երջանկություն…:
Կհարցնես,
թե դու ի՞նչ կարող ես անել:
Քեզ
ասում եմ. ՙՍիրի՜ր գործով և ճշմարտությամբ՚, որովհետև միայն սերն է, որ կարող է հաղթել
տառապանքին, և սիրո կշիռը, որ դնում ես աշխարհի մեջ, նույնիսկ եթե արդյունքն ինքդ չես
տեսնում, նոր արյուն է տալիս մարդկության արյունաքամ մարմնին:
Կրկին
հարցնում ես. ՙԻսկ միուսնե՞րը՚:
Քեզ
ասում եմ. ՙՆրանք էլ պետք է սիրեն՚:
ՙԻսկ
եթե հրաժարվե՞ն՚, մտածում ես:
Ավելի
շատ սիրիր, և քո շրջապատում գտնվողներն էլ կսիրեն: Քո նման, նրանք էլ են սպասում, որ
իրենց կողքին կանգնած մի եղբայր դնի առաջին քարը: Իրենց քարն էլ կդնեն, եթե դու քոնը
դնես, որովհետև ով սիրում է, սիրել է տալիս:
Ինչպես
երաժշտությունը յուրաքանչյուր նոտայի կարիքն ունի,
Ինչպես
գիրքը` յուրաքանչյուր բառի,
Ինչպես
տունը` յուրաքանչյուր քարի,
Ինչպես
օվկիանոսը` յուրաքանչյուր կաթիլի,
Ինչպես
հունձքը` յուրաքանչյուր հատիկի,
Նմանապես
մարդկությունը քո կարիքն ունի,
այնտեղ`
ուր գտնվում ես,
միակդ,
ուստի`
անփոխարինելիդ:
Ինչի՞
ես սպասում, գործի՜ անցիր:
ՙԻսկ
ինչպե՞ս կարող եմ իմանալ “անելիքս”՚, հարցնում ես:
ՙԱպրելով
ու աճելով,
այնտեղ,
ուր գտնվում ես,
այն
պահին, որ ապրում ես,
այն
մարդկանց հետ, որոնց հետ շփման մեջ ես…
…
ինչպես ծառը՚:
Ծա՜ռ,
Ծա՛ռ
գեղեցիկ և հաստատուն,
Մխրճի՜ր
արմատներդ երկրի մեջ,
առանց
արմատների և առանց հողի ապրելն անհնար է.
Խրի՜ր
ճյուղերդ երկնքի մեջ,
առանց ճյուղերի և առանց երկնքի գոյատևելն անհնար
է,
և
թող, որ երկրային արմատներդ
և
երկնային արմատներդ
ուտեն ու խմեն
հումուսն ու ջուրը
օդն ու արևը:
Ծա՜ռ,
բարեկա՛մս, աճիր քո համար, իմ համար, բոլոր մարդկանց համար:
Մենք քո կարիքն ունենք`
շնչելու
և տաքանալու,
կառուցելու
և կահավորելու,
սիրելու
և քնելու,
ապրելու
և մեռնելու համար:
Ծա՜ռ,
աշխարհում միայնակ չես, բազմություն ես խիտ անտառում:
Քո
եղբայրների հետ, ունկն դիր քաղաքի աղմուկներին, որոնց մեջ սակավ են ծիծաղները և առատ`
ողբն ու լացը:
Քո
տարածված ճյուղերով, որ նվիրում են, միշտ տրամադիր,
Ընդունի՜ր
դեպի քեզ դիմող մարդկանց. Նրանք քեզ կբեղմնավորեն, դու նրանց կյանք կտաս,
Բայց
դու ինքդ քեզ եղիր, և քեզնից հեռու վանիր այն գիշատիչներին, որոնք առանց քեզ հարգելու,
ցանկանում են օգտագործել քեզ ըստ իրենց քմահաճույքի ու շահի:
Եթե
լայնաբաց սիրտդ սահմանված է տանիք շնորհելու մի տան,
մերժի՜ր կրակը, որը քո մարմնից ցանկանում է ջերմություն
կորզել:
Եթե
խոր անտառում, ստվերներիդ ներքո պետք է պաշտպանես երեխաների խաղը,
մի՜
փափագիր աշակերտի համար գրասեղան լինել, կամ ծերունու համար աթոռ:
Եթե
մի օր քահանայի համար խորան պետք է լինես,
մի՜
տենչա ընտանիքի համար սեղան լինել, կամ անկողին` սիրահարների համար:
Ծա՜ռ,
եղբա՛յրս,
մխչճի՜ր
արմատներդ երկրի մեջ,
իսկ
ճյուղերդ` երկնքի,
Եղիր
ա՜յն ծառը, որ պետք է լինես,
բայց
ծառ` ուրիշների համար:

No comments:
Post a Comment