…Հավերժելի, -և միայն, -ընդգրկունությամբ է լցվել, կենսականացվել ու լիարյունացել` սերը... «Ահա միակ մեղքը»: Գերզգայնություն պետք չէ ունենալ, ազնվաբարությունն էլ ամենևին անպարտադիր է` նվաճվելու համար, քանզի որքան փոթորկաբեր է, նույնքան` հանդարտընթաց`սերը: Ահա միակ տևարարը, տեսանելիորեն ոստյունի պատրաստ զգայնորեն համակերպն ու հոգիների օրհնաբանը... Այս ամենը ի բնուստ եղել է, կա և գալ ընթացության մեջ որոշորեն բաբախուն: Որովհետև մեր հարատև շարունակումի, սերնդակոչման սկզբնասկիզբն է սերը -իր ոգելից հևքով թափառիկ ու խոստումնաբեր, և որն ամենաէականն է, երբեմնի պլատոնական փայլքով` տարածուն, խորքով` անընդգրկելի, լռությամբ` եզակի, հիշողությամբ` արդար-սթափեցնող, հավերժությամբ` նորածին...
Ժամանակները պատմությանն են պատկանում, մեզ մնացել է ոգեշունչը, և եթե զորու չենք վերագրել, վերակոչել մեր Սկիզբը, ուրեմն ժառանգորդաբար մեզ է անցել չսեփականացված-չյուրացվածը, ուրեմն տակավին շարունակում ենք պարտ մնալ մեր նախնյաց, որոնք զորեղ էին ամեն ինչի դեմ` սիրով, հավատարմորեն, առանձնահատկությամբ: Այդ սերը միս ու արյուն ուներ, և կրքազերծ էր, և կրքալի` մանավանդ ճակատագրական պահերին, օրերին և ընդհանրապես: Այդ սերը նաև հորդում էր պարզ ու անհատ մարդկանց կրծքից, ինքնաբխորեն էր հոսում բյուր երևելիների հոգուց: Նվազ-չեղած սիուց ո’չ մարդը և ո’չ էլ ազգերն են ինքնապաշտպանունակ, պռատ սիրուց թշնամանքն է անպակաս և նույնիսկ ծնված երեխան դույզն-ինչ ապօրեն: Լեզուն սիրուն է ենթակա ամենայն ինչ և իրավ մշակույթն առավելաբար, որն ի վերջո մարդու հոգևոր եռքային զգացումի արգասիք է, հասարակական հնչողության հասցրած արտահայտություն: Իսկ մեծերը միշտ էլ ուժգին ու տարօրինակ են սիրում, գրեթե “արևին դեմ մանկանալուն” հանգույն, “հաց ուզելուն պես”, բովանդակալի ջերմությամբ, ինքնամերժի ցասմամբ ու երկյուղանքով:
No comments:
Post a Comment