Ապրել` նշանակում է սիրել
Նստի'ր, ԲԱՐԵԿԱՄՍ,
Քեզ կպատմեմ...
ՈՒՆԿՆ ԴԻՐ ՍՐՏՈ'Վ, այլապես`
բառերի մրմունջը միայն կլսես,
բայց չես ճաշակի նրանց էության համը...
Քսան տարեկան էի...կամ քսանհինգ, կամ էլ` մի քիչ ավելի պակաս...դա կարևոր չէ:
Ուզում էի ապրել, բայց չգիտեի ինչի' համար, և ո'չ իսկ ինչպես:
Փնտրում էի:
Այնքան էի փնտրում, որ երբեմն նեղվում էի և բախվում անապատիս ցնորքներին:
Քաղցած էի:
Մարմինս քաղցած էր, և այն միլիոնավոր խենթուխելար բերանների նման փորձում էի հոշոտել յուրաքանչյուր փշրանք, որ գտնում էի ճանապարհիս եզերքին:
Հոգիս սոված էր: Այն կերակրելու համար, խառնակ ձևով հավաքում էի բոլոր մտքերը, որ գտնում էի գրքերի, նկարների, մարդկանց խոսքերի մեջ, բայց նմանվում էի փեթակի, որ մեղր չի տալիս:
Երբեմն, այդ խեղճ գլխից մի քիչ այն կողմ, ուր վերջանում էի երկիրը և սկսվում մի ուրիշ տիեզերք, արևի մի քանի ճառագայթ լուսավորում էի մի գիշերը, բայց ամպերն իսկույն գալիս էին ջնջելու լույսը:
Մնում էի իմ երազը, որն ինձ շատ հեռուներն էի տանում...:
Բայց երազել` արդյոք նշանակո՟ւմ է ապրել անձնական կյանք: Եվ միանգամից փոթորիկ էր սկսվում: Պայթում էր: պատռում էի երազիս հագուստները և ինձ մերկ թողնում անկողնուս վրա պառկած, ինչպես մի խենթ սիրահար, որը սիրուհի չունի:
Ծարավ էի:
Մանավանդ` սիրտս: Այնտեղ, մսից ու արյունից բավական հեռու, այդ խորհրդավոր հողամասում, վրդովված, մտատանջ ու երերուն, չափում էի ծարավիս անսահմանությունը:
Ա՛հ, այրող ծարավը, որ հրկիզում է ամբողջ էությունը, իչպես մի կրակ, որ թափառում է անծայրածիր անդունդի ներսում...:
Եվ սակայն, ապրում էի: Բայց ինչպե՟ս շարունակել ապրել, եթե չգիտես` թե ինչի' համար ես ապրում և ինչպե'ս ես սնուցելու անձնական կյանքդ: Կյանքս քարշ էի տալիս ինչպես մի պարկ, նման այն չարամիտ ծիծաղասերներին, որոնք պարկը իրար են փոխանցում, քանի որ ծանր է և չգիտեն` թե ինչ անեն:
Ծնողներս ինձ ասել էին. ՙմենք մեր պարտքը կատարեցինք, քեզ տվեցինք կյանքն ինչպես որ մեզ էր տրվել՚: Վեհանձն ու բարի փափագով, ինձ մի ՙբարոյականություն՚ էլ էին ավանդել: գործածման հին ցուցմաունքներ, մասամբ ջնջված ազդարարություններ, որոնք դժվարությամբ էի մեկնաբանում:
Բայց ինձ լավ կարդալ սովորեցրե՟լ էին:
Ցուցմունքները հետևյալն էին. ՙհարկավոր է սա' անել, և ո'չ թե մյուսը՚: Ես հարցնում էի, թե ինչու՟, բայց, ծնողներս պատասխանում էին. ՙՈրովհետև այդպես լավ է՚, և կամ էլ` հակառակը:Բայց ես չգիտեի, թե ինչու էր լավ, կամ ինչու` վատ: Ո'չ էլ ծնողներս գիտեին: Իսկ երբ պնդագլուխ բնավորությամբս սկսում էի ավելի քննել ու խորոնալ, պատասխանում էին. ՙՈրովհետև այդպես է՚:
Բավական շուտ անդրադարձա, որ հայրս և մայրս միշտ չէ, որ ապրում էին այնպես, ինչպես ինձ էին թելադրում: Ո'չ էլ մյուս չափահասները, ոչ ինձ շրջապատում էին: Ինչ վերաբերվում է ընկերներիս, ասեմ, որ շատերըքմծիծաղում էին և ասում, որ ցուցմունքներս շատ հին էին և այլևս անգործադրելի: Նրանք ուրիշ ոչինչ չգիտեին և ամեն կերպ պնդում էին, որ եթե նորերն էլ լինեին, միևնույնն է` անօգուտ պիտի լինեին, քանի որ անիմաստ է հարցեր տալ, երբ բացակայում են պատասխանները:
Կարևորն ապրելն է, ասում էին, տեսնելով, որ այս դարաշրջանում ոչինչ արգելված չէ: Օրինավոր է կոխկրտել ակոսները և մեր քմահաճույքի համաձայն հավաքել պարտեզի ծաղիկները: Մի խոսքով, ՙարա' այն` ինչ սիրտդ քաշում է և երջանիկ կլինես՚:
Այդպես էլ վարվեցի:
Բազմաթիվ պարտեզներով անցա, երբեմն տրորեցի և երբեմն էլ հավաքեցի հաճույքի ծաղիկները, բայց երբեք իրական երջանկություն չգտա: Երբեմն հպվեցի նրան, բայց անցողիկ ու կարճ ժամանակով: Պատառներ կարծես, որ հալվում էին ագահ բերանիս ներսում: Այդ խեղճ երջանկություններն ահետանում էին առանց քաղցս հագեցնելու:
Իսկ դուք, սիրելիներս, ձեր սրտում զգում եք քաղցի ու ծարավի տվայտանքները, թե արդեն համակերպվել և հասել եք այն անառակ որդիների բազմամարդ ամբոխին, որոնք հարուստ ժառանգություն ունեին, թեև աղքատ էին, բայց հորից հեռանալով գոհանում են քաղաքի խոզերի կերակուրները գողանալով:
Նույնիսկ եթե հավատարիմ զավակներ եք, երջանիկ առանձնաշնորհյալներ, որ երկար ժամանակ է, ինչ ապրում եք Տանը, դուք, որ ճանաչում եք հացի և գինու համը, մի՟թե ամեն օր քաղց ու ծարավ չեք զգում: Այժմ արդեն գիտեմ. մարդն այդպես է, դա իր թե' մեծությունն է և թե' տառապանքը. ինչպիսին էլ լինեն իր քաղցն ու ծարավը, անկարելի է դրանք զսպել: Այն պահին, երբ կարծում է, թե տիրել է դրանց, դրանք իրենից խուսափում են և ավելի բուռն վերածնվում: Խոյանում են մարդու դիմաց և նա մաշվում է դրանց հետապնդելով ու երբեք չհասնելով:
Մարդն անհագ քաղց ու ծարավ է: Մեռնում է, երբ մեռնում են իր իղձերը:
Քաղցած էի:
Ծարավ էի:
Բայց չգիտեի, թե ի'նչ կերակուրի կամ ի'նչ խմիչքի:
Անգութ դաժանությունն է, երբ սոված ես ու չգիտես, թե ի'նչ է հացը:
Անգութ դաժանությունն է, երբ ծարավ ես ու չգիտես, թե ի'նչ է ջուրը:
Ես մտածում էի. ՙՈվ կազատի ինձ այս տանջանքից՚"
Ընկերներիցս մեկն ասաց. ՙԻնքդ քեզ դիտելով չէ, որ կգտնես ճանապարհդ: Դո'ւրս եկ քեզնից: Եթե նավահանգստում մնաս, անսահման ծովից ոչինչ չես ճանաչի՚:
Բայց կողմնացույց չունեի, և ո'չ իսկ նավարկել գիտեի:
Ուրիշ մեկն ասաց. ՙՃանապարհդ ՙԳրքի՚ մեջ կգտնես: Այնտեղ են պարունակված Աստծո խոսքերը, որոնք առաջնորդում են և սնուցում մարդկանց, նրանց ճամփորդության ընթացքում՚:
ՙԳիրքը՚ մի քանի անգամ բացել էի: Հարգում էի այնտեղ գրված խոսքերը, քանի որ գեղեցիկ էին թվում, բայց ամեն անգամ չէ, որ հասկանում էի այդ խորհրդավորբառերի իմաստը: կարծես պնդակեղև հատիկներ լինեին, որոնք շատ դժվարությամբ էին ինձ տալիս իրենց սնունդը:
Իսկ ուրիշ մեկն ասաց. ՙԿարիքն ունես մեկի, որը կարողանա բացատրել քեզ բառերի իմաստը: Մեկը, որն արդեն կերել է, և դրանց իմաստով անված լինելով, կարող է ժամանակակից բառերով փոխանցել քեզ կյանքը, որ դրանց ներսում պարունակված է: Գնա' իմաստունին այցելելու: Բոլորն էլ ասում են, թե խոսում է ինչպես Գիրքը, և թե իր խոսքերը սնունդ են բոլոր նրանց սրտերումովքեր իրեն լսում են: եթե հողը բերի է, հարյուրապատիկ կպտղաբերի՚:
Որոշեցի գնալ...:
Ձեզ կպատմեմ սրտիս, բայց ոչ ամբողջ կյանքիս փնտրտուքները, տարակարծություններն ու պայքարները:
Իմաստունն ապրում էր մի հարկաբաժնի աննշան ու լքված սենյակներից մեկում: Ոչ ոք չգիտեր, թե նա ով էր և որտեղից էր գալիս: Ովքեր մոտենում էին նրան, հարգում էին նրա խորհուրդը:
Ես նրան միշտ հարգելու եմ:
Խարխափելով անցա մութ սրահով: Միթե չպետք է անցնեի գիշերվա միջով, հասնելու համար լույսին:
Բախեցի: Դուռը մի քիչ բացվեց և նշմարեցի իմաստունին, որ թեթևակի լուսավորված էր սենյակի պատուհանի երկչոտ լույսով:
Բավական տարեց մեկն էր: Ո'չ երկար մազեր ուներ, ո'չ էլ սպիտակ մորուք, ինչպես որ ես էի պատկերացրել:
Կարծում եմ, որ որևիցե դեմք չուներ, չնայած որ չտեսա: Միայն աչքերը տեսա, ավելի ճիշտէ իր աչքերի լույսը:
Այդ վայրկյանից անդիմադրելիորեն հավատացի, որ այդ լույսը գալիս էր մի խորհրդավոր աղբյուրից, հավատացի, որ նա արև և լույս էր, ու եթե ես ընդունեի, այն կլուսավորեր իմ ամենօրյա ճանապարհները:
Թեև հետագայում կասկածներ դեռ ունենալու էի:
ՙԲարև, եղբայրս՚, ասաց իմաստունը: ՙՔեզ սպասում էի՚:
Ինձ երկար զննեց: Եվ այդ հըայացքը թարմացնում էր սիրտս ցողի նման, որը դանդաղորեն թափանցում է չոր հողի մեջ: Երկարատև լռությունից հետո, շշնջաց.
ՙՇատ բախտավոր ես՚:
ՙԻնչո՟ւ՚, հարցրեցի:
ՙՈրովհետև մարդ ես և կարող ես փնտրել: Վարդը գեղեցիկ է, բայց իր վարդի կյանքն անցկացնում է առանց իմանալու, թե ինչու է գեղեցիկ, և հատկապես... թե ում համար է գեղեցկությունը՚:
ՙԻնչո՟ւ փնտրել, երբ չի գտնվում՚:
ՙՈվ հավատարմորեն փնտրում է` գտնում է, բայց երկինքը երբեմն մերժում է լույսը և խուլը չի ուզում լսել խոսքերը՚:
ՙԽնդրում եմ՚, աղաչեցի, ՙօգնեք ինձ ապրել: Կյանքի քաղցն ու ծարավն ունեմ, բայց չեմ գտնում կերակուրը, որը կկարողանար հագեցնել ինձ՚:
...
Իմաստունն անշարժ էր և չէր պատասխանում:
Մի երկար ու մերկ լռություն անցավ սենյակով: Շփոթված էի, հազացի, հուսալով, որ լռությունն անհետանար: Բայց դեռ այնտեղ էր, հանգիստ ու անխռով, կարծես ընտանիքի բարեկամներից լիներ: Եվ քանի որ Իմաստունը լռության գրկում ժպտում էր, շուտով հասկացա, որ լռությունը նրա համար ո'չ թե բարեկամ էր, այլ դե'ռ ավելին. թերևս խորհրդավոր փեսա:
Մի օր, շատ ժամանակ անց, Իմաստունը հաստատեց դա: Ավելացրեց, որ այդ փեսան իր հոգուն տալիս էր այն բոլոր զավակները, որոնք ժխորը ժամանակին նրան մերժել էր: ՙԿտեսնես՚, ասում էր ինձ, ՙդու էլ կսիրես նրան ու կամուսնանաս նրա հետ: Եթե հավատարիմ ես -քեզ կանխավ ասեմ-որ նրա հետ յուրաքանչյուր հանդիպումից քեզ նոր զավակներ կծնվեն՚:
Այդ օրը ես ոչինչ չհասկացա այդ տարօրինակ խոսքերից: Հաճախում էի միայն աղմուկների և, միայնությունս կահավորելու համար, նրանց ինձ հետ էի վերցնում, ուր էլ որ գնայի, նույնիսկ անկողին:
Բայց ես իր մոտ չէի գնավել լռությանը վարժվելու համար: Ուզում էի, որ մի խոսք ասեր ինձ, և համարձակվեցի պնդել.
ՙՈւզում եմ ապրել...՚:
Իմաստունը չթողեց, որ վերջացնեմ:Գլուխը եր բարձրացրեց ու դանդաղորեն, շա~տ դանդաղորեն շշնջաց.
ՙԽոսքն ապրելու մասին չէ, այլ` սիրելու՚:
շարունակում էի չհասկանալ, բայց ոչինչ չասացի, քանի որ վախենում էի, որ Իմաստունը կպատասխաներ այն նույն խոսքերով, որոնք շատ անգամներ էին գլուխս ցավեցրել, այսինքն. ՙՈրովհետև այդպես է՚:
Սխալվել էի, նա սկսեց խոսել:
ՙԼսի'ր, եղբայրս, քո քաղցն ու ծարավը, մինչ քեզ մտատանջում են, միևնույն ժամանակ շեղում են քո ճանապարհից: Դու երբեք չես կարողանալու գոհացնել դրանք: Նույնիսկ եթե իրար գլխի հավաքես աշխարհի բոլոր զգացումները և ուտես այնքան, որքան քեզ հարկավոր է, ու նորից դժգոհ, տխուր ու բանտարկյլ ես մնալու քո քաղցին: Որովհետև դա' չէ քո իրական քաղցը: Դրա ետևում գտնվող քաղցն է, որ իրականն է, և որն ավելի տոկուն ու պահանջկոտ է, որովհետև անսահման է:
Մարդու, յուրաքանչյուր մարդու սրտի ամենախոր փափագը, ապրելու, փափագից էլ շատ առաջ, սիրելու և սիրվելու բաղձանքն է: Այստեղ է մարդու իրական քաղցը:՚
Ամփոփվեց, և ապա մեղմաձայն շշնջաց. ՙԶարմանալի ոչինչ չկա, քանի որ մարդը ստեղծվել է սիրուց և սիրո համար՚:
ՙԲայց նախ և առաջ կյանքն է՚, վրա բերեցի ես: ՙՈչ ոք չի կարող սիրել, եթե նախ սիրված չէ:
...Կյանքը գետ է, և ո'չ թե ակունք: Իսկ դու...՚
Ցատկում ես գետի մեջ, շրջվում ես այս ու այն կողմ, բայց գետը հոսում է քո մոտից ու փաղչում բազուկներիցդ:
Ագահ ձեռքերով փորձում ես կառչել կենսալի ջրից, սակայն ջանքդ ամբողջովին ապարդյուն է,
Որովհետև ըմբոստ կաթիլներն ազատվում են մատներիցդ և սրընթաց հասնում են իրենց հեռացող ընկերներին: Երբեմն, հրեղեն երանգներով օժտված ծաղկով հրապուրված, ցատկում ես վայրի ափերին,
Բայց երբ հոգնած վերադառնում ես գետ, զայրույթով անդրադառնում ես , որ նա գնացել է առանց քեզ...
...և քո ծաղիկն էլ մեռել է...
Եթե, պայքարներից հոգնած, կանգնես ջրի մեջ, քո գետով զմայլվելու համար և փորձելու թափանցել իր խորհրդի մեջ, Կտեսնես, որ նա միշտ հոսում է, բայց դու նրանից ոչինչ չես հասկանում, քանի որ չես ճանաչում ո'չ իր Ակունքը և ո'չ էլ իր Ծովը:
Այսպես է նաև կյանքը. եթե այն հոսում է քո, իմ, մարդկության մեջ, դա նշանակում է, որ սկիզբ է առել ինչ որ մի ԱԿՈՒՆՔԻՑ, և իր ակունքը ՍԵՐՆ է:
Եթե ուզում ես ապրել, կյանքդ քո համար մի' պահիր: Այն պետք է տարբեր ափերի գգվի, տարբեր հողեր ոռոգի: Դու վազիր դեպի ԱԿՈՒՆՔԸ:
Դու կկորցնես կյանքը, եթե այն բանտարկես սրտիդ մեջ, միայն քո վայելքի համար: Բայց այն կգտնես, եթե ԱԿՈՒՆՔԻ օատճառով հանձն առնես նրա կորուստը:
...Հրապուրված էի, բայց շփոթված: Գլուխս ցավում էր, կարշես երկար ժամանակ արևահարված լինեի: Մտքերս ամբողջովին տակնուվրա էին: Բողոքում էի:
ՙԿորցնե՟լ կյանքս: Բայց ես չեմ ուզում մեռնել՚:
ՙՈ՟վ է քեզ մահվան մասին խոսում: Ես քեզ կյանքի մասին եմ խոսում:
...մի օր կհասկանաս, որ մեռնել չի նշանակում դադարել ապրել, այլ` դադարել սիրել՚:
Շնորհակալություն հայտնեցի և բաժանվեցի Իմաստունից: Չգիտեի, թե արդյոք մի ուրիշ անգամ կհամարձակվեի կրկին տեսակցել նրա հետ:

No comments:
Post a Comment